ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր
Սա ապրանքների վերարտահանման սովորական օրինակ է, որը խոսում է վրացի միջնորդների «անզվության» մասին, — ասում է Ռուսաստանի արգրար լրագրողների ասոցիացիայի կազմկոմիտեի ղեկավար Իգոր Աբակումովը:
«Վրաստանը որոշել է գումարներ աշխատել` ելնելով նրանից, որ մեզ մոտ մթերային պատերազմ է սկսել Թուրքիայի հետ: Հենց այդպես էլ գումարներ էր աշխատում Բելառուսը, քանի դեռ Ռուսաստանը չսկսեց այրել և ոչնչացնել արգելքի տակ ընկած մթերքները», -RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իգոր Աբակումովը:
Փորձագետի խոսքով` նման դեպքերում ապրանքը հետ է ուղարկվում ներկրողի հաշվին կամ էլ` ոչնչացվում սահմանին:
«Եթե նման դեպքեր արձանագրվեն ապագայում ևս, ապա այդ մանդարիներն, ըստ հավանականության, կոչնչացվեն սահմանին: Դա միջազգայնորեն ընդունված քայլ է, և որևէ արտառոց բան չկա այստեղ: Պարզապես Ռուսաստանում ապրանքների ոչնչացումը դիտվում է որպես անբարոյական քայլ», — նշել է Իգոր Աբակումովը:
Անհրաժեշտ է նաև ճշտել, թե որ ռուսաստանյան ներկրող ընկերություններն են գնում այդ ապրանքները, քանի որ կասկած չկա, որ ներկրող ընկերությունը տեղեկացած է եղել այդ մանդարինների ծագման երկրի մասին:
Հիշեցնենք, որ թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսաստանյան Սու-24 օդանավի խոցումից հետո Ռուսաստանը արգելք է սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա: Արգելված ապրանքների ցանկում ներառվել են` մսամթերք, բանջարեղեն ու մրգեր, ծովամթերք: