Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Էրդողանի վրեժը. այլախոհները կդատապարվեն Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով

Էրդողանի վրեժը. այլախոհները կդատապարվեն Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով

Թուրքիայում ընթանում է Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցրած 14 քաղաքացու գործով հետաքննությունը: Այս փաստն արձանգրել էին ոստիկանները օրեր առաջ թուրքական Կոջաելի քաղաքում տեղի ունեցած«Կրթությունը դու ես» խորագրով երթի ժամանակ:

Սա նման է իշխանության մասին սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը չունեցող և կամազուրկ հասարակություն ստեղծելու ձգտմանը, — ասում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Նատալյա Ուլչենկոն:

«Նախագահ դառնալուն պես Էրդողանը սկսեց գործել ավելի բացահայտ: Ընտրությունների նախաշեմին դա կդիտվեր որպես ավտորիտար միտումների ամրապնդում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Նատալյա Ուլչենկոն:

Նշենք, որ Թուրքիայում ներկայումս ընթանում է մամուլի հանդեպ ճնշում գործադրելուն ուղղված անթաքույց արշավը: Ոչ վաղ անցյալում Էրդողանը մեղադրել էր հանրապետական ամենահին Cumhuriyet-ի թերթի գլխավոր խմբագրին պետական դավաճանության մեջ` պահանջելով նրա համար ցմահ պատիժ: 2015-ի հունիսին Անկարայի դատարանը 21-ամսվա ազատազրկման ենթարկեց թուրքական Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենտա Քենեշին Twitter-ում Էրդողանի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար: Հոկտեմբերին էլ Sözcü daily թերթի լրագրողը ևս ենթարկվեց 11-ամսվա ազատազրկման իր գրառումներում Էրդողանին վիրավորելու համար, բայց դատարանը նրան թույլատրեց ճաղերի հետևում գտնվելու փոխարեն տուգանք վճարել:

Ռազմավարական տեսանկյունից սրանք գուցե ճիշտ քայլեր չեն, բայց Էրդողանը որդեգրել է հենց այս մարտավարությունը. անհանդուրժողականության մարտավարությունը իր իսկ հանդեպ հնչեցրած ցանկացած քննադատության հարցում, — կարծում է Նատալյա Ուլչենկոն:

Հիշեցնենք, որ Independent Communication Network-ի տվյալներով, 2014-ին Թուրքիայում ճաղերի հետևում է հայտնվել 22 լրագրող, իսկ 66 մարդու հանդեպ Թուրքիայի ներկայիս նախագահին զրպարտելու մեղադրանք է ներկայացվել: Գրեթե բոլորին ներկայացվել է մեղադրանք Թուրքիայի քրեական օրենսգրքի 299 հոդվածով, որը պատիժ է նախատեսում մինչև 4 տարի ազատազրկմամբ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …