Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Երկու մետրանոց հայերի թիմը Եվրոպայի լավագույն 30 հավաքականների շարքում է

Երկու մետրանոց հայերի թիմը Եվրոպայի լավագույն 30 հավաքականների շարքում է

Հայաստանի երիտասարդական հավաքականը, եզրափակելով իր ելույթները Բասկետբոլի Եվրոպայի առաջնության “Բ” դիվիզիոնում, ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 30 հավաքանների ցուցակում:

“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականն առաջին անգամ էր մասնակցում մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հավաքականի գրանցած արդյունքները կարելի է գնահատել որպես դրական: Առաջին իսկ փորձից մեր հավաքականն առաջ է անցել Շվեյցարիայից, Ռումինիայից, Ավստրիայից: Կարծում եմ` ավելորդ է հիշեցնել, թե որքան դժվար է հաջողության հասնել թիմային սպորտաձևերում: Այստեղ անհրաժեշտ է երկար և տքնաջան աշխատանք, քանի որ գոյություն ունի շատ ուժեղ մրցակցություն”, — նշել է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Եվրոպայի առաջնության “Բ” դիվիզիոնի խաղերն անցկացվել են հուլիսի 9-ից 19-ը Վենգրիայում: Առաջին փուլում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ` 71:57 հաշվով, երկրորդ և երրորդ փուլերում այն զիջել է Մակեդոնիայի և Բելառուսի հավաքականներին: Մինչդեռ չորրորդ փուլում Հայաստանի հավաքականի մարզիկները 81:55 հաշվով հաղթանակ են տարել Մոլդովայի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականի ելույթներն առաջնությանը անցել են ռուսաստանցի մարզիչ Վիկտոր Ուսկովի ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականի ձևավորման գաղափարը պատկանում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանին: Ծրագրի նպատակն է` գտնել աշխարհով մեկ սփռված հայազգի տաղանդավոր երիտասարդ բասկետբոլիստների, աջակցել նրանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերմանն ու երկրի հավաքանի կազմում, եռագույնի ներքո հետագա միջազգային մրցաշարերի մասնակցությանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկներն արդեն իսկ մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, մասնավորապես` մինչև 15 տարեկանների բասկետբոլի միջազգային մրցաշարին (ոչ պաշտոնական Աշխարհի առաջնություն) և մինչև 20 տարեկանների Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը: Նախատեսվում է նաև հավաքականի մասնակցությունը մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …