Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ԵՏՄ քաղաքացիները միության ներսում Duty Free-ից ապրանքներ չեն կարող ձեռք բերել

ԵՏՄ քաղաքացիները միության ներսում Duty Free-ից ապրանքներ չեն կարող ձեռք բերել

ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիները միության ներսում տեղաշարժվելիս չեն կարող օգտվել Duty Free խանութներից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունում RUSARMINFO-ին հայտնել են, որ ԵՏՄ տարածքում գործում է ընդհանուր մաքսային համակարգը, և միության անդամ պետությունից մյուսը տեղաշարժվելիս քաղաքացիները չեն կարող օգտվել Duty Free-ից:

Նշենք, որ ռուսաստանյան օդանավակայաններում հստակ տարանջատված են ներքին և միջազգային թռիչքների սրահները, ինչի արդյունքում ներքին թռիչքների ուղևորները շրջանցում են Duty Free-ի խանութները: Հայաստանում դեռևս նման տարանջատում չկա, այդ իսկ պատճառով առանց մաքսատուրքի ապրանքն ուղևորին վաճառել կամ ոչ որոշում է խանութի աշխատակիցը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային կազմակերպություն է, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ու իրականացնում ընդհանուր տնտեսական քաղաքականություն: Ներկայիս դրությամբ ԵՏՄ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը և Ռուսաստանը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …