Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Եվգենի Սատանովսկի. «Թուրքիան խոցել է օդանավը, որովհետև Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հակասում են Անկարայի շահերին»

Եվգենի Սատանովսկի. «Թուրքիան խոցել է օդանավը, որովհետև Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հակասում են Անկարայի շահերին»

Այսօր Սիրիայի տարածքում խոցվել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը: Թուրքիայի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական օդանավը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից Թուրքիայի օդային սահմանը հատելուց հետո: Բայց ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, տիեզերքից արված լուսանկարները հերքում են սահմանի խախտման փաստը:

Թուրքիան շարունակում է փրկել ԻՊ-ին, և Ռուսաստանի ռազմական օդանավի կործանումը նույն շղթայի շարունակությունն է, — պնդում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«ԻՊ-ի ահաբեկիչների հետ առևտուր անող և նրանց տարանցումը Սիրիա ապահովող երկրի համար ռուսաստանյան օդանավի կործանումը օրինական է », — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին:

Ըստ փորձագետի` Թուրքիան հարվածներ է հասցնում բոլոր այն ուժերին, որոնք պայքար են մղում ահաբեկիչների դեմ և Սիրիայի հյուսիսը դիտարկում է որպես սեփական տարածք:

«Նման պայմաններում, բնականաբար, Ռուսաստանի ՕՏՈՒ-ի գործողությունները հակասում են Անկարայի շահերին, քանի որ դրանք ուղղված են ահաբեկիչների ոչնչացմանը, և այս իրավիճակում Էրդողանը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորում », — նշել է Եվգենի Սատանովսկին:

Նշենք, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը արդեն իսկ հաստատել է ռուսաստանյան կործանիչի ոչնչացման փաստը, բայց դեռևս խուսափում է որոշակի գնահատական ներկայացնելուց:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …