Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / «Գիշերային գայլերը» Հայաստան չեն ուղևորվում երկու պատճառով

«Գիշերային գայլերը» Հայաստան չեն ուղևորվում երկու պատճառով

«Գիշերային գայլեր» մոտոակումբի մամլո քարտուղար Աննա Կոմարովան պաշտոնապես հերքել է Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում նախատեսվող մոտոարշավ/երթ իրականացնելու` հայաստանյան լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը:

« «Գիշերային գայլերը» Հայաստան չեն մեկնում: Հայաստան են ուղևորվում մոտոցիկլիստ- զբոսաշրջիկները, որոնք մեզ հետ որևէ կապ չունեն», — հայտնել է Աննա Կոմարովան «RUSARMINFO»-ին: Ռուսաստանցի մոտոցիկլիստ, «Մենք կողմ ենք խաղաղությանը» ավտոերթի նախաձեռնող Զորիկ Թովմասյանը «RUSARMINFO»-ին հայտնել է, որ հայաստանյան լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հայաստան է ուղևորվում մոտոցիկլիստների և ավտոմոբիլիստների ոչ մեծ խումբ` մեծ մասամբ ազգությամբ հայեր: Դա մասնավոր նախաձեռնություն է` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Գիշերային գայլերը» նախաձեռնությանը չեն մասնակցում, նրանք պարզապես մեզ աջակցում են. դիմավորում են Ռուսաստանի Դաշնության քաղաքներում և ճանապարհում: Այդպես է ընդունված մոտոեղբայրության շրջանում», — հայտնել է Թովմասյանը:

Մոտոցիկլիստի խոսքով` կա երկու պատճառ, ինչից ելնելով «Գիշերային գայլերը» չեն միացել նախաձեռնությանը. ժամանակի սղությունն ու արշավի քաղաքականացումից խուսափելու միտումը:

«Երևանում տեղի ունեցած վերջին ցույցերից ելնելով` բայքերների ռուսաստանյան հանրությունը որոշեց, որ արշավը կարող է ընկալվել որպես քաղաքական ակցիա», — նշել է մոտոցիկլիստը:

Տեղեկանք: «Գիշերային գայլեր» մոկոակումբը հիմնադրվել է 1989թ.-ի մայիսի 31-ին` դառնալով բայքերների առաջին պաշտոնական ակումբը ԽՍՀՄ տարածքում: «Գիշերային գայլերի» բայք-կենտրոնը տեղակայված է Մոսկվայի Նիժնիյե Մնևնիկի հասցեում: Ակումբը Ռուսաստանի բայքերների ասոցիացիայի անդամ է: Ակումբն անցկացնում է ամենամյա բայք-շոուներ և փառատոններ` ռոք խմբերի մասնակցությամբ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …