Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Բիլզերյանը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ

Բիլզերյանը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ

Instagram-ի հայ արքա – ահա թե ինչպես են կոչում պոկերի աշխարհում հայտնի Դեն Բիլզերյանին: Այսօր արդեն Բիլզերյանի սոցիալական ցանցի էջն ունի ավելի քան 9.4 մլն հետևորդ, և նրանց թիվն օր օրի աճում է: Brobible.com-ի օրեր առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն, Բիլզերյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում: Իր այս մտադրության մասին նա կհայտարարի հունիսի 24-ին Նյու Յորքի էլիտար ակումբներից մեկում կայանալիք հավաքույթի ժամանակ, իսկ մինչև այդ ցանկացողները կարող են նրան աջակցելBilzerian2016.com կայքի միջոցով:

Ընտանիքը

34-ամյա Դեն Բիլզերյանը Ֆլորիդայում բնակվող ամերիկահայ գործարար Փոլ Բիլզերյանի որդին է: Նախկինում որպես Ուոլ-Սթրիտի թրեյդեր Բիլզերյան ավագին հաջողվել է կուտակել հզոր կարողություն: Հետագայում իր տպավորիչ կարողության զգալի մասը նա կորցրեց, այդուհանդերձ, Փոլ Բիլզերյանին հաջողվեց որոշ գումարներ տեղափոխել “օֆշորային գոտի”:

Հենց այդ գումարներն էլ այսօր շռայլորեն վատնում է Բիլզերյան կրտսերը` Instagram-ի իր էջում տեղադրելով մոդելներով, զենքերով, ինքնաթիռներով և զբոսանավերով շրջապատված լուսանկարներ: Կանայք են Բիլզերյանի կյանքի հիմնական առաջնային հետաքրքրությունը, իսկ հետո միայն` զենքերը: Դենն ունի տարբեր տեսակի զենքերի մեծ հավաքածու: Հրազենային խաղալիքների հանդեպ սերն, ինչպես ինքն է խոստովանում, հայրն է իր մեջ սերմանել` ժամանակին որդուն նվիրելով M-16 հրաձիգը:

Վաղ երիտասարդության տարիներին Դենն անցել է ռազմական պատրաստավածության դասընթացներ հատուկ նշանակության զորքերի էլիտար “ծովային կատուներ” ստորաբաժանման ներքո: Այնուհետև նա ընդունվել է Ֆլորիդայի համալսարան` ուսումը շարունակելով բիզնեսի կառավարում և քրեագիտություն մասնագիտությունների գծով:

Անկեղծանամ, որ մանկության տարիներին ես զուրկ եմ եղել անհրաժեշտ ուշադրությունից, և գուցե դա է պատճառը, որ այսօր դարձել եմ պաթետիկ խելագար”, — խոստովանել է Դենը:

Նման “պաթետիկ” ապրելակերպը իր բացասական ազդեցությունն է ունեցել Դենի առողջության վրա: 25 տարեկան հասակում նա երկու սրտի կաթված է տարել և, ինպես պատմում են, Բիլզերյանին ոտքի է կանգնեցրել Մայքլ Ջեքսոնի բժիշկը:

Պոկեր

Պաշտոնապես Դեն Բիլզերյանը համարվում է վենչուրային կապիտալիստ, իսկ պոկեր խաղալ նրան սովերեցրել է եղբայրը: Առաջին անգամ նա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2007թ.-ի պոկերի մրցաշարերից մեկին` դոլարներով լցված ճամպրուկով: Բիլզերյանն ինքն իրեն պոկերի խաղում “Բիլ Գեյթս է” անվանում: Այդուհանդերձ, փորձառու խաղացողների հետ երբևէ չի նստում մեկ սեղանի շուրջ: Բիլզերյանը նախընտրում է պոկեր խաղալ միայն Ուոլ-Սթրիտի գործարարների, հայտնի դերասանների և արաբ շեյխերի հետ: Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Պատմում են, որ մեկ գիշերվա ընթացքում նա անգամ պատրաստ է կորցնել 10-ը մլն դոլար, բայցև խաղից մշտապես դուրս է գալիս որպես հաղթող:

Ներկայումս Բիլզերյանը բնակվում է Հոլիվուդում` Լեոնարդո դի Կապրիոյի հարևանությամբ:

Էպոտաժի սիրահարը հաճախ է հայտնվում փայլփլուն (սնդուսափայլ) ամսագրերի շապիկներին: Այդուհանդերձ, մինչև օրս որևէ ամսագրի չի հաջողվել նրա մասին հայտնել ստույգ և ճշմարիտ տեղեկություն: Այսպես օրինակ, հանրահայտ GQ ամսագիրը, որը երկարատև հետաքննություն էր անցկացրել Բիլզերյանի կյանքի մասին, այդպես էլ չի կարողացել հաստատել, թե արդյոք Instagram-ում հաճախակի հայտնվող Gulfstream IV ինքնաթիռը կամ Lamborghini մակնիշի ավտոմեքենան նրան է պատկանում, թե ոչ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …