Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Բարանի ամուսինը. ԱՄՆ-ի Պետքարտուղարի նախկին օգնականը Լեռնային Ղարաբաղի ազատ ընտրությունների մասին

Բարանի ամուսինը. ԱՄՆ-ի Պետքարտուղարի նախկին օգնականը Լեռնային Ղարաբաղի ազատ ընտրությունների մասին

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան և Պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրայզան «Вестник Кавказа» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները Ադրբեջանի անբաժան մասն են կազմում, այդ իսկ պատճառով սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները լեգիտիմ չեն համարվի: «Իհարկե, Մեթյու Բրայզան շատ կրթված մարդ է, բայց այս հարցում նա անգիտակ է», — մեկնաբանելով ամերիկյան նախկին պաշտոնյայի հայտարարությունը` նշել է REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: «Եթե իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից ազատ պայմաններում, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում դա այդպես է, ապա այդ ընտրությունները համարվում են լեգիտիմ: Լեգիտիմությունը որոշվում է ժողովրդի կողմից, այդպես է գրված Մեթյու Բրայզային հարազատ պետության (ԱՄՆ-ի — խմբ.) սահմանադրության մեջ», — նշել է Կոլերովը RUSARMINFO-ի հետ զրույցում: Ծիծաղելի կլիներ, եթե ԱՄՆ-ն 200 տարի առաջ սպասեր ինչ-որ մի Կուկուշկինի կամ այս պարագայում Բրայզայի կարծիքին` սեփական ազատությունը վճռելուց առաջ: ԱՄՆ-ն վաղուց է ցույց տվել իրական լեգիտիմության գոյության օրինակը, կարծում է Մոդեստ Կոլերովը: Հիշեցնենք, որ 2005թ.-ին Մեթյու Բրայզան նշանակվեց Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ, իսկ մեկ տարի անց զբաղեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնը: Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2009թ.: 2007-ին ամերիկացի դիվանագետը ամուսնացավ Նիկսոնի կենտրոնի միջազգային անվտանգության և էներգետիկայի ծրագրի ղեկավար, ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ: 2011-ի փետրվարից 2012-ի հունվարը Բրայզան զբաղեցրեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …