Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Արու զավակ ունենալու ցանկությունը կարող է հանգեցնել Հայաստանում սելեկտիվ ճգնաժամի

Արու զավակ ունենալու ցանկությունը կարող է հանգեցնել Հայաստանում սելեկտիվ ճգնաժամի

Համաձայն ՄԱԿ-ի վերջին հետազոտությունների, իգական սեռի երեխա ունենալ ցանկացող մեկ հայ ընտանիքին բաժին է ընկնում արական սեռի երեխա ցանկացող վեց հայ ընտանիք: Գործնականում Հայաստանում ավելի շատ տղա, քան աղջիկ է լույս աշխարհ գալիս: 100 աղջկա դիմաց 114 տղա, մինչդեռ բնական է համարվում 104 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը:

Սեռերի նման անհավասարությունը կարող է հանգեցնել սոցիալական ոլորտում լուրջ խնդիրների, ասում է ռուսաստանյան «Գենետիկո» լաբորատորիայի ղեկավար Եկատերինա Պոմերանցևան:

«Նախ, դա հարուցում է ագրեսիայի և լարվածության աճ հասարակության մեջ, քանի որ մեծանում է կանանց համար մրցակցությունը: Երկրորդը, ստեղծված իրավիճակը ստիպում է դիմել տարբեր հարակից վերարտադրողական տեխնոլոգիաների: Օրինակ, Չինաստանն ակտիվ ներմուծում է դոնորական ձվաբջիջներ: Եվ այդ ամենը միայն սեփական գենի երեխա ունենալու նպատակով: Դժվար թե Հայաստանին հաջողվի հաղթահարել այդ խնդիրը», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Եկատերինա Պոմերանցևան:

Նպատակին հասնելու, այսինքն` արու զավակ լույս աշխարհ բերելու համար, ընտանիքները հաճախ դիմում են հղիության արհեստական ընդհատմանը: UNFPA-ի տվյալներով, եթե սելեկտիվ ճանապարհով հղիության ընդհատումը Հայաստանում չնվազի, ապա 2060թ.-ին Հայաստանը կարող է կորցնել մոտ 93 հազ. պոտենցիալ մայր, իսկ բնակչության թիվը կնվազի 80 հազարով:

Անհրաժեշտ է հասարակության մեջ ստեղծել այնպիսի պայմաններ, երբ երկու սեռերը համարվեն հավասարապես գնահատված: Ռուսաստանում և Արևմուտքում նման խնդիր չկա, նշում է մասնագետը:

«Այս երկրներում սեռի ընտրությունը կարող է տեղի ունենալ «family balance» կոչված սկզբունքով: Երբ ընտանիքը, որտեղ միայն աղջիկ երեխաներ են, ցանկանում է արու զավակ, կամ հակառակը: Վիճակագրությամբ, դա չի հանգեցնում մեկ սեռի գերազանցությանը մյուսի հանդեպ», — ասում է գենետիկայի մասնագետը:

Նշենք, որ 2014-ի տվյալներով, Հայաստանում 3,4%-ի ծնելիության աճ է արձանագրվել. նորածինների ընդհանուր թվից 53,2%-ը (22965 երեխա) տղա, իսկ 46,8% -ը (20218 երեխա) աղջիկ երեխա:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …