Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Արման Գրիգորյանն ու Հովհաննես Վարդանյանը՝ Ֆրանսիայի չեմպիոններ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արման Գրիգորյանն ու Հովհաննես Վարդանյանը՝ Ֆրանսիայի չեմպիոններ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ուշու սպորտաձևի Ֆրանսիայի բաց առաջնությունը (Open de France 2015), որին մասնակցել է 200 մարզիկ ողջ աշխարհից: Հայաստանը մրցաշարում ներկայացրել են գյումրեցի Արման Գրիգորյանը և Հովհաննես Վարդանյանը: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Գրիգորյանին երկու մարտից հետո հաջողվեց Ֆրանսիայի չեմպիոն դառնալ՝ ժամանակից շուտ ավարտելով եզրափակիչ մենամարտը: Հավելենք, որ հունիսի 13-ին նա կմրցի Եվրոպայի 2014 թվականի և Ֆրանսիայի 2015 թվականի չեմպիոն Բեյհել Թալհայի հետ, որը հայ մարզիկին մարտահրավեր է նետել: Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկ Հովհաննես Վարդանյանը (65 կգ), հաղթանակ տանելով երկու հակառակորդների նկատմամբ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցել է թուրք մարզիկի հետ: Մարտը ավարտվել է թուրք մարզիկի նոկաուտով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …