Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Անկոչ Տուսկը թաթարից էլ վատ է

Անկոչ Տուսկը թաթարից էլ վատ է

ԱՄՆ-ն և ԵՄ-ն հեռանկարում մտադիր են մասշտաբային փոփոխություններ իրականացնել Հարավային Կովկասում, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այդ մտադրությունների «փորձնաքարն է», այպիսի տեսակետ է հայտնել ԿՈՒԲ պորտալի փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը:

Հայաստան կատարած այցի ավարտին Տուսկը հայտարարել է, որ ԵՄ օգնությունն այս երկրին պետք է կրի ոչ պարտադրված բնույթ, «առանց քաղաքական և տնտեսական ագրեսիայի»: Եվրոպացի պաշտոնյան նշել է նաև, որ Եվրոպան հարգում է Հայաստանի ինտեգրացիոն ընտրությունը:

«Արևմուտքը հաշվի է առել նախկինում գործած սխալները տարածաշրջանի երկրների նկատմամբ, մասնավորապես` ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացման խրախուսման հարցում: Եվ ներկայումս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում կկիրառվի նոր մոդել», — կարծում է Նադանա Ֆրիդրիխսոնը: Նրա կարծիքով` ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հենվելու են առնվազն երեք սկզբունքների վրա: Առաջինը ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր ռազմավարությունն է, որի նպատակն է ԱՄՆ-ի մասնակցության ընդլայնումը` շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Երկրորդը`Հայաստանին ներկայացնել եվրասիականի այլընտանքային նախագիծը, իսկ երրորդը` Ադրբեջանին «Արևելյան գործընկերությանը» ներգրավվելու մեխանիզմների փնտրտուքն է:

markovvv

Իր հերթին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է, որ ներկայիս փուլում, երբ Հայաստանը որոշակի հակամարտության մեջ է եվրոպական կառույցների հետ` երկրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատրաստվող իշխանափոխության պատճառով, Հայաստանի նախագահի աննախադեպ կտրուկ ելույթը եվրոպացի պաշտոնյայի հետ շփման շրջանակում հանդես է գալիս որպես ակնարկ է` ուղղված Եվրոպային, որպեսզի այն փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Մարկովը սուտ է որակել Տուսկի հնչեցրած հայտարարությունը` Հայաստանի և Վրաստանի համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու վերաբերյալ:

«Նա պարզապես ստում է: Վիզային ռեժիմը հեշտացված է դեռևս միայն Մոլդովայի համար: Եվ դա Եվրոպական միության համար հարկադրված որոշում էր, քանի որ Ռումինիան առանց որևէ վերահսկողության ռումինական անձնագրեր էր բաժանում Մոլդովայի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին մուտք գործել ԵՄ երկրներ: Մյուս հետխորհրդային երկրներում առանց վիզային ռեժիմի կարգ սահմանելն օգտագործվում է որպես լծակ, բայց նման հայտարարությունների ճնշող մեծամասնությունը պարզապես սուտ է», — ամփոփում է Մարկովը:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի օրը հյուրընկալվեց Հայաստանում, հաջորդիվ նա կմեկնի Վրաստան և Ադրբեջան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …