Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ԱՄՆ -ն դժգոհ է Ադրբեջանից

ԱՄՆ -ն դժգոհ է Ադրբեջանից

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանում մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հարցում իրենց ստանձնած պարտավորությունները եւ անարդարացիորեն բանտարկել են 12 լրագրողների եւ բլոգերների։ Հարֆի խոսքերով ՝ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի կառավարության հրամանով:

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել լրագրողներին ու բլոգերներին, որոնք ձերբակալվել են միայն այն բանի համար, որ օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերջ տալ անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելուն եւ կատարել խոսքի ազատության ոլորտում իր ստանձնած  պարտավորությունները»,- հայտարարել է Հարֆը։

Նշենք, որ Freedom House-ի  «Ազատ մամուլ 2015» զեկույցում Ադրբեջանը 199 երկրների ցուցակում հայտնվել է 188-րդ տեղում: Նրանից հետո վերջին տասնյակում են հայտնվել Բելոռուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Էրիթրեան, իսկ վերջին տեղում Հյուսիսային Կորեան է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …