Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսանդր Գուսև. Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանը բաց թողնել Եվրասիական միությունից

Ալեքսանդր Գուսև. Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանը բաց թողնել Եվրասիական միությունից

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունն ամրագրող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսեն մոտ ժամանակներս, և այն նոր ուժ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Չնայած ճգնաժամային իրավիճակի և միգրանտների հետ կապված խնդրի, ԵՄ-ն չի դադարում մտորել իր սահմանների ընդլայնման մասին, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված հետխորհրդային պետությունների ինտեգրման հարցը օրակարգից հանված չէ: Ելնելով ասվածից, ԵՄ ներկայացուցիչներն ակտիվ գործունեություն կծավալեն Հայաստանում, — կարծում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:

«Չնայած այն հանգամանքի, որ Հայաստանը թվում է, թե կատարել է իր վերջնական ընտրությունը հօգուտ Եվրասիական միության, ԵՄ ներկայացուցիչները չեն բացառում Հայաստանի հետ մերձեցման հնարավորությունը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է փորձագետը:

Գուսևի կարծիքով, Պյոտր Սվիտալսկին իրականացնում է կոնկրետ խնդիր, որն առաջադրված է նրան ԵՄ-ի կողմից, և ներկայումս նրա համար չափազանց կարևոր է գտնել Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնց վրա ԵՄ-ն կարող է հենվել և վերականգնել ժողովրդականությունը կորցրած ինտեգրման գաղափարները: Այդ նպատակով ԵՄ-ն զիջումների է գնում, վերանայում իր մոտեցումները` հիմք ընդունելով փոփոխվող քաղաքական իրականությունն ու առաջարկելով Հայաստանին համագործակցության նոր ձևաչափեր և մեխանիզմներ, քանի որ նախկիններն արդյունավետ չէին:

«ԵՄ-ն օգտվում է պահի հրամայականից, երբ Ռուսաստանը միաժամանակ զբաղված է մի քանի սուր հարցերով. Սիրիայի ճգնաժամը, ԻԼԻՊ-ի դեմ պայքարը: Այս ժամանակահատվածում այն փորձում է մեծացնել իր ազդեցությունը «ռուսամետ» երկրներում: Բայց, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին բաց թողնել Եվրասիական միությունից», — համոզված է Գուսևը:

Արևելյան գործընկերությունը ԵՄ նախագիծն է, որի հայտարարված նպատակը ԽՍՀՄ նախկին վեց հանրապետությունների (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Բելառուս, Ադրբեջան և Վրաստան) հետ կապերի զարգացումն է: Ռուսաստանը մտահոգ վերաբերմունք է ցուցաբերում այս ծրագրին` որակելով այն որպես մարտահրավեր ռուսաստանյան ազդեցությանը տարածաշրջանում: ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի կարծիքով, ԵՄ-ի նպատակն է արմատախիլ անել Ռուսաստանի ազդեցությունը Արևելյան Եվրոպայում և ամրապնդել ԵՄ-ի դիրքերը, ինչպես նաև դուրս բերել հետխորհրդային տարածքը Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …