Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի հարավային Բենդեր–Աբբաս նավահանգիստը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտնել է Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին:

«Երթուղին բաղկացած կլինի երկաթուղուց և ավտոճանապարհային մայրուղուց: Այն կանցնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով: Նախագծին կմասնակցեն Ռուսաստանն ու Ֆինլանդիան», — Աշարի խոսքերն է փոխանցում Press TV-ն:

Հայաստանը հերթական անգամ դուրս մնաց խոշոր տնտեսական նախագծից սեփական պասիվության և հայաստանյան իշխանությունների սպասողական քաղաքականության պատճառով, ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գուսևը:

«Ադրբեջանը դրսևորել է նախաձեռնողականություն և հրաշալի օգտագործել է Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացման հանգամանքը: Միևնույն ժամանակ Հայաստանը կորցրել է Իրանի հետ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, չնայած որ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ ուներ խորացնելու Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, քան Ադրբեջանը», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Գուսևը:

Ըստ փորձագետի՝ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության տարբեր ոլորտներում, Թեհրանին ձեռնտու է հենց Երևանի հետ համագործակցությունը և ոչ թե Ադրբեջանի, որը սատարում է Թուրքիային:

«Իրանի և Հայաստանի միջև խորը գործակցության բացակայության մեղավորությունը պատկանում է Հայաստանի իշխանություններին: Ինձ խիստ ապշեցնում է Հայաստանի ղեկավարության ակնհայտ անգործությունը: Ներկայումս Իրանը հավասարակշռություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց նման տնտեսական նախագծերը կարող են Իրանին ուղորդել դեպի Ադրբեջան», — նշել է Ալեքսանդր Գուսևը:

Նոր տրանսպորտային միջանցքը նախատեսված է ԵՄ անդամ պետություններ ապրանքների տեղափոխման համար՝ շրջանցելով Թուրքիան: Նախագծի իրագործման դեպքում ապրանքների փոխադրման ժամկետը 45 օրից կկրճատվի 23-ի:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …