Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Աժդար Կուրտով. Ադրբեջանը որպես տարանցիկ ուղի չի հետաքրքրում Ռուսաստանին

Աժդար Կուրտով. Ադրբեջանը որպես տարանցիկ ուղի չի հետաքրքրում Ռուսաստանին

«Ռուսաստանը դեպի Սիրիա ճանապարհներ է փնտրում Ղարաբաղի տարածքով» — այս խորագրով հոդված է այսօր հրապարակել Deutsche Welle-ն: Հրապարակման բուն ասելիքն այն է, որ Ռուսաստանին ծայրահեղ անհրաժեշտ են Ադրբեջանի ցամաքային ու օդային տարածքները, որոնք կապահովեն Ռուսաստանին տարանցիկ միջանցքով դեպի Սիրիա:

Կրեմլը ձգտում է առավելագույն նախաձեռնողականությամբ օգտագործել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ծագած վեճը` հույս ունենալով, որ Ադրբեջանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության տիրույթ, գրում է գերմանական աղբյուրը:

Բայց Deutsche Welle-ն սխալվում, — համոզված է ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«Ադրբեջանի տարածքով դեպի Սիրիա տարանցիկ ուղու մասին խոսելն անտրամաբանական է: Ռուսաստանը կարող է թռիչքներ կատարել դեպի Սիրիա Կասպից ծովի վրայով`շրջանցելով Ադրբեջանը: Չնայած այն հանգամանքին, որ 1995թ.-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Կասպից ծովի ողջ օդային տարածքը պատկանում է իրեն, մյուս մերձկասպյան պետությունները դա չեն ընդունում և կարող են օդային տարածքն օգտագործել` ելնելով սեփական նպատակներից», —RUASRMINFO-ի հետ զրույցում ասել է Աժդար Կուրտովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Մոսկվան Սիրիա է ուղարկում ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ` բազմապատկելով Սիրիային իր կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալները: Այս հարցում արևմտյան վերլուծաբանները փորձում են կանխատեսումներ անել հնարավոր տարանցիկ միջանցքների մասին, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Սիրիայի տարածք ռազմատեխնիկա տեղափոխելու նպատակով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …