Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Սարգսյան-Ալիև հանդիպման նախօրեին վարժանքների անցկացումը սադրանք է Բաքվի և Անկարայի կողմից»

Փորձագետ. «Սարգսյան-Ալիև հանդիպման նախօրեին վարժանքների անցկացումը սադրանք է Բաքվի և Անկարայի կողմից»

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ վարժանքների իրականացման մասին: Վարժանքների անցկացման մասին որոշումը կայացվել է ադրբեջանական Գաբալայում կայացած երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում: Քննարկման սեղանին է եղել նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ համատեղ վարժանքներ անցկացնելու մասին հայտարարությունը Բաքվի և Անկարայի կողմից սադրանք է, ասում է Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը:

«Թուրքիան և Ադրբեջանը դաշնակիցներ են, այդ իսկ պատճառով նման վարժանքների անցկացումը առօրեական հարց է, բայց այլ բան է, երբ Բաքուն դրա մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններից հետո: Կարճատև մարտական ընդհարումներից հետո քաղաքական գործընթացը շարունակվում է, կրքերը միայն վերջերս են հանդարտվել և նման վարժանքներ անցկացնելը միայն մեկ նպատակ է հետապնդում` ցույց տալ, որ ոչինչ դեռևս չի ավարտվել», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իվան Կոնովալովը:

Ըստ ռազմական փորձագետի` նման հանդիպումից առաջ, երբ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին սպասում է այդքան բարդ զրույց, կողմերն ի ցույց են դնում իրենց ուժեղ կողմերը:

«Ռազմական վարժանքների իրականացումը Վրաստանի և Թուրքիայի հետ համատեղ Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրում է: Հնարավոր է, որ Բաքուն այդպես փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա կարևորագույն բանակցություններից առաջ, որոնք կարող են դառնալ շրջադարձային հակամարտության պատմության մեջ», — նշում է Ի. Կոնովալովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին մայիսի 16-ին հանդիպում անցկացնել Վիեննայում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու նպատակով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …