Sunday , 19 February 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Փորձագետ. «Էրդողանի հանդիպումներն Ալիևի հետ սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»

Փորձագետ. «Էրդողանի հանդիպումներն Ալիևի հետ սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումը: Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական և եղբայրական հարաբերությունների արդյունավետ զարգացման շուրջ:

Էրդողանի այցը ուղղակի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա, – ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի անդամ Սերգեյ Բալմասովը:

«Բավական է միայն հիմք ընդունել ադրբեջանական հասարակության արձագանքն այդ այցին՝ նկատելու Ադրբեջանի ռազմատենչ տրամադրվածությունն ու վստահությունն առ այն, որ Թուրքիան նրան կսատարի: Սա ակնհայտ է, թեպետ Էրդողանն անգամ իր ելույթում չի շոշափել ղարաբաղյան հարցը», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Բալմասովը:

Բայց, ըստ փորձագետի, պարտադիր չէ բարձրաձայն խոսել սեփական ռազմավարական դաշնակցին սատարելու մասին:

«Բոլոր լուրջ հարցերը կարգավորվում են առանց տեսախցիկների և լրագրողների: Անկասկած, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման շուրջ նախագծերը քննարկվել են Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմառդեմ հանդիպմանը», – նշել է Սերգեյ Բասմանովը:

Փորձագետը համոզված է, որի իրավիճակի շիկացումը ԼՂ հակամարտության գոտում բխում է Անկարայի շահերից, որն այդ ճանապարհով ճնշում է գործադրում Մոսկվայի վրա և հրավիրում է նրան անդրկուլիսյան բանակցությունների:

Հիշեցնենք, որ երկու նախագահների միջև կայացած հանդիպումն այս տարի թվով չորրորդն է: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվում է: Հակամարտության սրման գործում Թուրքիայի միջամտության մասին բազմիցս արտահայտվել են նաև ռուսաստանյան իշխանությունները: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած վերջին այցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե խաղաղությանը Լեռնային Ղարաբաղում, այլև պատերազմին:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!