Thursday , 30 March 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Փորձագետ. «Գերմանիայում իրավիճակն ապակայունացնելու ցանկության դեպքում Էրդողանը կարող է օգտագործել իմամներին»

Փորձագետ. «Գերմանիայում իրավիճակն ապակայունացնելու ցանկության դեպքում Էրդողանը կարող է օգտագործել իմամներին»

Նախքան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդեցին Գերմանիայի խորհրդարանականների հասցեին Էրդողանի հնչեցրած սպառնալիքները, Բեռլինում լայն քննարկման առարկա էր դարձել թուրք իմամների ազդեցությունը Գերմանիայում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Բունդեսթագում տեղի ունեցած «աղմկոտ» քվեարկությունից հետո այդ հարցը կրկին արդիականություն ձեռք բերեց:

Գերմանիայի մզկիթներում ծառայող 1700 իմամներից 970-ը թուրքեր են. նրանց գործունեությունն ամբողջությամբ ղեկավարվում և ֆինանսավորվում է Անկարայի կողմից, և յուրաքանչյուր 5 տարին մեկ Թուրքիան հերթափոխության կարգով Գերմանիա է ուղարկում իր երկրում կրոնական կրթություն ստացած «նորեկներին»:

Ցանկության դեպքում Էրդողանը կարող է ապակայունացնել իրավիճակը Գերմանիայում այնտեղ գտնվող իմամների միջոցով, ասում է պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ էթնոլոգիայի և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ահմեդ Յարլիկապովը:

«Իմամներն, անշուշտ, անբեկանելի հեղինակություն ունեն մահմեդական բնակչության շրջանում, բայց պետք է շատ անխոհեմ առաջնորդ լինել՝ այլ երկրում կրոնական գործոնի միջոցով ապակայունացնող գործընթաց սկսելու համար», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ահմեդ Յարլիկապովը:

Ըստ փորձագետի՝ չնայած նրան, որ թուրքական իշխանությունները հայտնի են իրենց «չափն անցնող պահվածքով», իմամների միջոցով գործելը հաջողությամբ չի պսակվի, քանի որ հենց Գերմանիայում ապրող թուրքերը չեն ընդունի Էրդողանի այդ գործելակերպը: Նրանք ավելի քան ինտեգրված են գերմանական հասարակության մեջ:

Թուրքական կառավարության և Գերմանիայի իմամների միջև միջնորդի դեր է կատարում «Թուրք-իսլամական միությունը» (Ditib), որի հովանու ներքո ներկայումս գործում է 900 գերմանական մզկիթ, որտեղ իմամների քարոզներն անցկացվում են բացառապես թուրքերեն լեզվով:

 

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!