Thursday , 30 March 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն հասցրել է դառնալ Գերմանիայի հասեցին թուրքական իշխանության կողմից հնչեցված սուր հայտարարությունների և սպառնալիքների առիթ:

Բանաձևը կդրվի քվեարկության, և բուռն քննարկումներ կծավալվեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, բայց, վերջնական հաշվով, այն չի ընդունվի, ասում է ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«Այս գործընթացն անհրաժեշտ է առաջին հերթին ոչ թե հայ ժողովրդի արդարացի մղումները բավարարելու, այլև Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ-ի և նրա առաջին ջութակ Գերմանիայի նախաձեռնած խաղերին ծառայեցնելու համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Աժդար Կուրտովը:

Ըստ նրա՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններում առկա սուր ճգնաժամի պայմաններում Բունդեսթագի բանաձևի ընդունման հարցադրումն ինքնին մանրադրամի է վերածվում. եթե Էրդողանը չի իրականացնում ԵՄ պահանջներն, ապա կարելի է առաջ քաշել Հայոց ցեղասպանության հարցը:

Աժդար Կուրտովը համոզված է, որ եթե չլիներ Անգելա Մերկելի քաղաքականությունը, որը շատ հարցերում հիմնված է Թուրքիայի վրա, ապա ԵՄ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում արմատապես այլ կլիներ:

«Բանաձևի ընդունումը կնշանակի, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև կամուրջներն այրված են, և Մերկելը մեծ հարված է ստանում իր քաղաքական հավակնությունների տեսանկյունից: Նույն էլ վերաբերում է Էրդողանին, որի քաղաքական կարիերայում Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ պակաս կործանիչ հարված է», – նշել Աժդար Կուրտովը:

Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը մշակվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատականների և քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների և սոցիալ-դեմոկրատների կուսակցությունների կողմից, որոնց ներկայացուցիչները բազմիցս են խոսել այս հարցի շուրջ:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!