Thursday , 30 March 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Մայսիսի 23-ին Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի միջուկային սպառնալիքի մասին:

«Ներկա դրությամբ տարածաշրջանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Հայաստանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքական գործիչները ապրիլին հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք, «կեղտոտ ռումբ»: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան», – նշել է Իլհամ Ալիևը:

Տեղեկանք: 1995թ.-ին՝ Մեծամոր ԱԷԿ-ի վերագործարկումից առաջ, կայանում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ: 2011-ին՝ ճապոնական Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարից հետո, ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հայաստանում իրականացվել է գործող էներգաբլոկերի մանրազնին ուսումնասիրություններ: Հայաստանի ԱԷԿ-ը համապատասխանել է գործարկման բոլոր անհրաժեշտ պայմաններին և համարվում է տարածաշրջանում ամենաանվտանգներից մեկը:

Միջուկային անվտանգության գծով ռուսաստանցի անկախ փորձագետ Դմիտրի Կովչեգինի համոզմամբ, ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոններից Հայաստանի կողմից «կեղտոտ ռումբ» ստեղծելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կասկածելի են և հիմնված չեն որևէ հավաստի տեղեկության վրա:

«Հայաստանի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությունը հավասար է զրոյի: Ներկայումս երկիրը չունի համազոր ներուժ», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է փորձագետը:

Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է XX-րդ դարի 70-ականներին: 1988-ի երկրաշարժից հետո դրա գործունեությունը դադարեցվել էր, իսկ 1995-ին վերագործարկվել՝ շնորհիվ կայանի գործարկման համար անհրաժեշտ պայմանների պահպանման:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!