Thursday , 23 February 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Փորձագետ․ «Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի համագործակցությանը»

Փորձագետ․ «Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի համագործակցությանը»

Պակիստանի իշխանությունները մտադիր են ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Պակիստանի պետնախարար, առևտրի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Շեյխ Մուհամադ Մունիրը։

Պակիստանն աշխարհի միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը, և այդ հանգամանքը կարող է ազդել Հայաստանի որոշման վրա՝ խոչընդոտելով այդ արևելյան պետության հետ ԵԱՏՄ-ի համագործակցությունը, ասում է ԵվրԱզԵՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

«ԵԱՏՄ-ն այն կառույցն է, որտեղ որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության սկզբունքով, այդ իսկ պատճառով Հայաստանը որպես կառույցի անդամ կարող է հայտնել իր դժգոհությունը Պակիստանի մասնակցության վերաբերյալ։ Այդ դիրքորոշումը որոշիչ դեր կունենա Պակիստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լեպեխինը։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Պակիստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին կարող է առիթ հանդիսանալ Հայաստանի անկախության ճանաչման համար։

«Հայաստանի ճանաչումը կարող է Պակիստանի հաղթաթուղթը լինել․ մենք կճանաչենք անկախությունը, իսկ դուք մեզ կտրամադրեք բարենպաստ ռեժիմ արտահանման ենթակա արտադրության շրջանառության համար։ Այդպես նրանք կդյուրացնեն ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի կնքման հնարավորությունը», – նշել է փորձագետը։

Ընդ որում, ԵվրԱզԵՍ-ի ինստիտուտի տնօրենը վստահ է, որ Ադրբեջանի հետ սերտ կապերը որոշիչ դերակատարում չեն ունենա Հայաստանի անկախության ճանաչման հարցում։

«Վերջին տարիներին Պակիստանը վարում է ժամանակակից անկախ քաղաքականություն և այլ երկրներից կախված չէ։ Ադրբեջանական գործոնն, անշուշտ, պետք ՝է նկատի ունենալ, բայց այն որոշիչ չի լինի։ Պակիստանն առավել հետաքրքրված է տնտեսական հարցերով », – նշել է Վլադիմիր Լեպեխինը։

ԵԱՏՄ-ն գործում է 2015թ․ հունվարի 1-ից։ Ներկայումս կառույցի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Ավելի վաղ ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 40 երկիր, այդ թվում նաև՝ Չինաստանը, Թայլանդը, Եգիպտոսն ու Հնդկաստանը։

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!