Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տրանսպորտային կոլապս Վերին Լարսում. մաքսատունն արգելակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը

Տրանսպորտային կոլապս Վերին Լարսում. մաքսատունն արգելակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը

Վերին Լարսի սահմանային անցակետում գոյացել է բազմակիլոմետրանոց խցանում: Հայաստանից մոտ 150 ծանր բեռնատար մեքենա կանգնած է տարանցիկ մաքսազերծման  հերթում: Հայաստանից ընթացող ավտոշարասյունը հարկադրված է սպասել ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-ը օր,  RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Դա շատ մեծ ծախսեր է պահանջում, մեծ է պայմանագրերը կորցնելու և պտուղ-բանջերեղենի փչացման հավանականությունը»: RUSARMINFO-ի զրուցակիցը նշել է, որ խցանումներ գոյացել են երկու կողմում` և վրացական, և ռուսական հատվածներում: «Այն բանից հետո, երբ մենք դարձանք ընդհանուր տնտեսական միության անդամ, զգալիորեն ավելացել է նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծումը: Եվ ներկայիս իրավիճակում մեծ կորուստներ են կրում ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան արտահանողները»: Գերբեռնվածության գոյացման պատճառը, ըստ Ղազարյանի, ռուսաստանյան մաքսատան դանդաղ և ոչ կոմպետենտ աշխատանքն է: «Այս գործընթացը կապ չունի տեխնիկական կանոնակարգի կամ մաքսային ընթացակարգերի հետ, պատճառը ռուսաստանյան մաքսատան ոչ արդյունավետ համակարգչային ծրագիրն ու աշխատակիցների դանդաղաշարժությունն է»: Իր հերթին Հայաստանի արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս առավել ակնհայտ է Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալի կրճատման միտումը: Որպես ստեղծված իրավիճակի պատճառ նա դիտարկում է ռուսաստանյան ռուբլու արժեզրկումը: «Եթե երկու տարի առաջ մեր արտահանումը կազմում էր 334 միլիոն ռուբլի, ապա վերջին 6-7 ամիսներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 5-6 միլիոնի»: Նշենք, որ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի 7 ամիսների ընթացքում կազմել է 2,657 մլրդ դոլար` կրճատվելով 19,9%-ով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …