Monday , 16 January 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Սեմյոն Բաղդասարով. «Հայերին Թուրքիայից վտարելու մասին Էրդողանի հայտարարությունն իրատեսական է»

Սեմյոն Բաղդասարով. «Հայերին Թուրքիայից վտարելու մասին Էրդողանի հայտարարությունն իրատեսական է»

Էրդողանի սպառնալիքները Թուրքիայի հայ բնակչության հասցեին նորություն չեն, բայց ներկայումս դրանք ստանում են նոր և առավել վտանգավոր երանգներ, – ասում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

«Որքանով հասկանում եմ, Էրդողանը բացահայտ սպառնում է առնվազն հայերի վտարմամբ Թուրքիայից: Սա Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից արված առաջին հայտարարությունը չէ: «Վատ վարք դրսևորելու դեպքում, մենք ձեզ կվտարենք երկրից» սպառնալիքը տարբեր ժամանակներում օգտագործվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սեմյոն Բաղդասարովը:

Ըստ փորձագետի՝ ասվածն իր բնույթով քաղաքական հայտարարություն է, բայց չկա որևէ երաշխիք, որ խոսքերին կհաջորդեն կոնկրետ գործողությունները:

«Հայերի վտարումը կարելի է հեշտությամբ իրականացնել, քանի որ բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով անօրինական գտնվում են Թուրքիայում: Հայաստանի իշխանություններն իրենց կործանարար տնտեսական քաղաքականության պատճառով իրենք իրենց փակուղու մեջ են գցել, ինչն էլ օգտագործում է Էրդողանը», – նշել է Սեմյոն Բաղդասարովը:

Էրդողանի հայտարարությունն անկեղծացում է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Թուրքիայի իշխանությունների մտածելակերպը չի փոխվել, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Էրդողանի այն խոսքերը, որ Հայաստանը կրակի հետ է խաղում՝ հաշվի չառնելով, որ Թուրքիայում բնակվում է մոտ 100 հազ. հայ, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!