Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանցի ռազմական փորձագետը Հայաստանի ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին

Ռուսաստանցի ռազմական փորձագետը Հայաստանի ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Ա.Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կ.Մուրադյանը: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Այդ պաշտոնանկությունները կանխատեսելի էին, դրանք Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում տեղի ունեցած ռազմական գործողություններին հետևանքներն են, — ասում է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՕՍ-ի զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

«ԼՂ պաշտպանության բանակի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմի ժամանակ նյութատեխնիկական ապահովումը ծայրահեղ անբավարար է եղել. որոշ տվյալներով, երբեմն նկատելի է եղել նաև զինամթերքի պակասը: Բացահայտ դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից նախապատրաստվող հարձակման մասին ժամանակին տեղեկատվություն չի ստացվել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վլ. Եվսեևը:

Ըստ Եվսեևի՝ պաշտոնանկության հարցում կարևոր դերակատարում ունեցավ այն, որ մինչև ժամանակավոր հրադարար հայտարարելը հայկական կողմին չհաջողվեց ազատագրել որոշ բարձրունքներ, որոնք զբաղեցրել էր ադրբեջանական կողմը:

Ռազմական փորձագետը վստահ է, որ նոր պաշտոնանկություններ ռազմական գերատեսչությունում չեն լինի, այդուհանդերձ, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ սխալների շտկման ուղղությամբ, ապա պատերազմը ամռանը կվերսկսի:

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ապրիլի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …