Sunday , 19 February 2017
ruenam
Download Free Designs http://bigtheme.net/ Free Websites Templates
Home / Նորություններ / Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի նշանակում բանակցությունների վերսկսում»

Անդրանիկ Միհրանյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի նշանակում բանակցությունների վերսկսում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել ուղիղ բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: ԵԱՀԿ հայտարարության մեջ ասված է նաև, որ նման հանդիպում կարող է կայանալ Վիեննայում հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ահազանգ է առ այն, որ առաջիկայում պետք չի ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում, ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

«Բաքվի և Երևանի այն սպասումները, որ ամեն րոպե կարող է սկսել պատերազմ, վատթարացնում է մթնոլորտը երկու հանրապետություններում և տարածաշրջանում: Այս առումով հանդիպումն ինքնին դրական քայլ է՝ նկատի ունենալով երկու պետությունների միջև հարաբերությունների աննախադեպ լարվածությունը», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Անդրանիկ Միհրանյանը:

Ընդ որում, ըստ փորձագետի, երկու նախագահների միջև հանդիպումը չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթացի վերականգնման մեկնարկ:

«Սերժ Սարգսյանը, համաձայնելով այդ հանդիպմանը, չի հրաժարվում այն պահանջներից, որոնք նա առաջ էր քաշել բանակցային գործընթացը սկսելու հարցում: Հասցեագրված հայտարարությունները, սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ու Ադրբեջանի չհարձակման շուրջ երաշխիքներ ստեղծումը դեռևս արդիական են և հանդիսանում են բանակցությունների վերսկսման երաշխիքներ», – նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ապրիլի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբերի ղեկավարները մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերեցին բանավոր պայմանավորվածություն ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բերնում: Նախագահների միջև այդ հանդիպումը միակն էր ողջ 2015-ի ընթացքում:

տես նաեւ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի ...

Leave a Reply

Войти с помощью: 
error: Content is protected !!